Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով անցած տարվա ընթացքում հաղթանակ էր տարել Ինդիան-Ուելսի և Մայամիի «Մասթերս-1000» մրցաշարերում և պարտություն չէր կրել մինչև «Ռոլլան Գարրոս»-ի եզրափակիչը, նշեց, որ անցած մրցաշրջանը լավագույնն էր իր մարզական կարիերայում:
«Անցած տարին հիասքանչ էր: Այն լավագույնն էր իմ մարզական կարիերայում: Չգիտեմ` կկարողանա՞մ արդյոք կրկնել այդ հաջողությունները: Ակնհայտ է, որ դա շատ դժվար կլինի. ես անպարտելի չեմ»,- Ջոկովիչին մեջբերում է AFP-ն:
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ATP պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշեց, որ բարելավել է իր խաղն ու կարող է բարելավել նաև իր ցուցանիշները.
«Այժմ ես վստահ եմ իմ ուժերին, որովհետև կարողացել եմ անհրաժեշտ փոփոխություններ կատարել իմ խաղաոճում: Հիմա ավելի լավ եմ պաշտպանվում և ագրեսիվ խաղ եմ ցուցադրում: Ներկայումս համարվում եմ աշխարհի երրորդ ռակետը, բայց հավատում եմ, որ կարող եմ բարելավել ցուցանիշներս»: