Այսօր Սլովակիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ աջ կենտրոնամետ իշխող կոալիցիան դադարել է գոյություն ունենալ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշվում է, որ արտահերթ ընտրություններում հաղթողի ամենահավանական թեկնածու է համարվում ընդդիմադիր «Սմեր» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է Ռոբերտո Ֆիցոն: Արտահերթ ընտրությունները նաև աչքի են ընկնում նրանով, որ երկրի օրենսդիր մարմնում կարող են հայտնվել ռեկորդային թվով` 8 կուսակցություններ, այդ թվում` վերջերս ստեղծվածները:
Վերլուծաբանները կարծում են, որ ընտրությունների վրա ազդեցություն կթողնի նաև վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալը, որը կապվում էր իշխանությունների հետ: Տասնյակ հազարավոր մարդիկ անցած օրերին դուրս էին եկել փողոցներ` բողոքելով կոռուպցիայի դեմ:









































