Քաղաքականությունն իմ թեման չէ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հայրենական շոու բիզնեսի սիրված երգչուհի Նունե Եսայանը:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է ընդունի կուսակցությունների հրավերը գալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու համար, պատասխանեց, որ բացառում է:
«Ոչ, ես այդ թեմայով ընդհանրապես չեմ ցանկանում խոսել, քաղաքականությունը իմ թեման չէ»,- եզրափակեց Նունե Եսայանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանն ասաց, որ կընդունի ԱԺ ընտրություններին մասնակցելու հրավերը: Նա նաև հավելեց, որ կընդունի ՀՀԿ հրավերը, եթե այդպիսին լինի:
Լուսանկարը՝ Bravo.am-ի









































