Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը վաղը մեկնում է Դամասկոս, որից հետո պետք է այցելի Թուրքիա: Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Անանը պատրաստվում է Թուրքիայում այցելել սիրիացի փախստականների ճամբար, ինչպես նաև քննարկել մարտի երկրորդ կեսին Ստամբուլում պլանավորված «Սիրիայի բարեկամների» խմբի երկրորդ կոնֆերանսի կազմակերպմանն առնչվող խնդիրներ:
Ակնկալվում է, որ այդ կոնֆերանսի ժամանակ քննարկվելու է Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց էր ունեցել Անանի հետ, որը ցանկություն էր հայտնել այցելել Թուրքիա:











































