Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որի դեմ հայրենի երկրում մի քանի դատական գործ է հարուցվել, գնացել է Սոչի` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:
Թե որն է իտալացի քաղաքական գործի այցի նպատակը՝ հայտնի չէ: «Տանդեմի» պաշտոնական ներկայացուցիչները ոչ մի մեկնաբանություն չեն անում:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղեկություն կա միայն Բեռլուսկոնիի այցի մասին: Զետեղված լուսանկարներից միայն կարելի է եզրակացնել, որ հանդիպումն անցել է լեռնադահուկային Կրասնայա Պոլյանա կուրորտում:
Իտալական ԶԼՄ-ները պնդում են, որ հանդիպումը, ինչպես միշտ, անցել է լիակատար գաղտնիության պայմաններում: Այս մասին գրում է իտալական Il Sole 24 Ore-ն:








































