News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիները կասկածվում են թուրքական Օրդու քաղաքի առևտրային կենտրոնից մեկ միլիոն դոլարի ոսկյա զարդեր գողանալու մեջ: Թուրքական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ հանցագործները առևտրային կենտրոն են ներթափանցել 8 մետր երկարություն ունեցող թունելով, որը նրանք մի քանի օրում փորել են հարևան շինության զուգարանից:
Դրանով նրանք հայտնվել են ոսկյա զարդերի բաժնում, իսկ առևտրային կենտրոնի պահակային ծառայությունը ոչինչ չի նկատել: Երբ միացել է ձայնային ազդանշանը, հանցագործները գտնվել են դեպքի վայրից բավական հեռավորության վրա:
Թուրք իրավապահները տեղում հայտնաբերել են վրացական ծխախոտի մնացորդներ, ինչի համար էլ տեղի ունեցածի մեջ կասկածում են վրացիներին: Վրաստանի ՆԳՆ-ը դեռ հանդես չի եկել տվյալ խնդրի շուրջ պաշտոնական մեկնաբանությամբ:







































