Գերմանական Siemens կոնցեռնը նվազագույնը 170 մլն եվրո կվճարի Հունաստանին, որպեսզի կարգավորի Աթենքի հետ կոռուպցիոն սկանդալը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Siemens-ը պարտավորվել է շուրջ 100 մլն եվրո ներդրումներ կատարել Հունաստանի տնտեսությունում:
Գերմանական կոնցեռնն ավելի վաղ խոստովանել էր, որ իր աշխատակիցները, որպես փոխհատուցում եկամտաբեր գործարքի, 2007թ. խոշոր կաշառքներ են տվել հույն պաշտոնյաներին:
Հունաստանում առայժմ այս գործարքի շրջանակում ոչ ոք չի պատժվել, սակայն Աթենքը սպառնացել է դատի տալ Siemens-ին, եթե վերջինս չփոխհատուցի հասցված վնասը:
Ընկերության հետ «խաղաղության համաձայնագիրը» կստորագրվի այն բանից հետո, երբ Հունաստանի կառավարությունը այն հաստատի:
2010-2011 թթ. Հունաստանում կատարվել է 11-ամսյա խորհրդարանական հետաքննություն, որը պարզել է, որ Siemens-ի կոռուպցիոն գործելաոճը երկրի հարկատուներին հասցրել է 2 մլրդ եվրոյի վնաս:








































