Բրազիլիայի Ռոնդոնիա նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 9 և վիրավորվել 24 մարդ: Ինչպես հաղորդել է Բրազիլիայի ճանապարհային ոստիկանությունը, միմյանց են բախվել մարդատար ավտոբուսն ու բեռնատարը:
Գերատեսչության տվյալներով` Բոլիվիա մեկնող ավտոբուսը մխրճվել է հանդիպակաց ճանապարհով երթևեկող բեռնատարի մեջ: Վիրավորներից 5-ը ծանր վիճակում են:







































