ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կուսակցության անունից շնորհավորեց բոլոր կանանց տոնը. «Շնորհավորում եմ Հայաստանում բնակվող բոլոր կանանց և ընդհանրապես աշխարհասփյուռ հայուհիներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որ նրանք կարողանան պահել իրենց երջանկությունը և հասնել այն երջանկությանը, որն ուզում են ունենալ»:
Ստեփան Սաֆարյանը նաև հավելեց, որ ինքը մշտապես հիշում է տոնը, իր սիրելիներին՝ կնոջը, մայրիկին և քույրերին ծաղիկներ նվիրելով. «Ինձ համար էական նշանակություն չունի, թե երբ կմատուցեմ նվերները: Ամեն օր էլ կարելի է ուրախացնել սիրելիներին: Ինչպես կանայք են անվանում՝ սա տնական տոն է և ծաղիկները խիստ պարտադիր են»:








































