Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը չորեքշաբթի օրն ասել է, որ Ուգո Չավեսը Կուբայից կվերադառնա Վենեսուելա մյուս շաբաթվա սկզբին:
Reuters-ը տեղեկացնում է, որ երկու նախագահները հանդիպել են Հավանայում` քննարկելու համար տարածաշրջանային վեհաժողովի և երկկողմանի առևտրի հետ կապված հարցերը:
Սանտոսը հանդիպումից հետո լրագրողներին հաղորդել է, որ Չավեսը առողջ է և ուրախ, և այժմ նա ապաքինվում է:
Կոլումբիայի պահպանողական կառավարությունը նախկինում բախումներ ունեցել է Չավեսի հետ, բայց Սանտոսի ընտրվելուց հետո երկու պետությունները մեծացրել են իրենց համագործակցությունը անվտանգության առումով և խորացրել տնտեսական կապերը:







































