«Հրապարակ»-ը գրում է, որ «ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը շատերին Է հետաքրքրում: Եվ չնայած «ժառանգության» համագումարի օրը կողմերը պնդում Էին, որ մոտ են վերջնական համաձայնությանը, ըստ վերջին օրերի լրատվության, այդ համաձայնությունն ուշանում Է:
«Մամուլում հրապարակում եղավ, որ խափանողներից մեկը Ռոբերտ Քոչարյանն Է, որը հետագայում ձևավորվելիք ուժի մեջ տեսնում Է ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և «ժառանգությանը», սակայն «Ազատ դեմոկրատներին» չի տեսնում: Ուստի դաշինքի ձևավորումն Էլ կարող Է չկայանալ:
Երեկ մենք նոր տեղեկություն ստացանք բանակցող ուժերի խոհանոցից, որ դաշինքի կայացմանը խանգարող այլ ուժեր Էլ կան: Ասում են՝ նման դաշինքի ձևավորմանը հատկապես դեմ Է Հայ ազգային կոնգրեսը և նրա առաջնորդը, որոնք ամեն ինչ անում են այն թույլ չտալու համար: Պատմեցին, որ ՀԱԿ-ի բանագնացները համոզում են «ժառանգությանը»՝ չմիանալ իրենցից տարանջատված «Ազատ դեմոկրատների» հետ: Թե ինչ ավարտ կունենա այս գործընթացը, դժվար Է ասել»:









































