Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ երկիրը պետք է հարգանքի տուրք մատուցի թագուհի Եղիսաբեթ 2-րդի արժանապատվությանն ու շնորհներին այն ժամանակ, երբ ողջ երկիրը տոնում է նրա գահակալության 60 ամյակը:
Associated press-ը գրում է, որ Դևիդ Քեմերոնն այսօր իր անձնական հարգանքի տուրքն է մատուցել թագուհուն` նշելու համար նրա գահակալությունը, որը սկսվել էր 1952 թվականին:
Ողջ Բրիտանիայում այս տարի տեղի են ունենում տոնակատարություններ:
Քեմերոնն ասել է, որ թագուհին հնարավորություն է տալիս ունենալ կայունություն, որը էական կարևորություն ունի ազգային կյանքի համար:
Վարչապետն ավելացրել է, որ Բրիտանիայի միապետն առավել շատ է ճանապարհորդել, քան պատմության մեջ որևէ այլ առաջնորդ: Թագուհին իր այցելությունների ժամանակ հանդիպել է ավելի քան 4 միլիոն մարդու:











































