РБК-ի փոխանցմամբ՝ Հորդանանը գազի ներկրման այլընտրանքային աղբյուրների ուղիներ է փնտրում, ինչի համար էլ շահագրգռված է իրանական գազի գնմամբ: Այս մասին հայտարարել է Հորդանանի էներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Ալ-Էյսը:
Վերջինիս խոսքերով՝ հորդանանյան կողմը գազի մատակարարման վերաբերյալ դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել Իրանից, բայց եթե դա տեղի ունենա, ապա իրենք պատրաստ են դիտարկել այդ տարբերակը:
Նա հավելել է, որ դա կնպաստի եգիպտական գազի ներկրումից Հորդանանի ունեցած կախվածության նվազմանը՝ ընդգծելով, որ շարունակ պայթեցվում է «Պանարաբական» գազատարը: Ըստ Էյսի՝ ներկայիս դրությամբ դեպի Հորդանան իրանական գազի մատակարարումների լավագույն տարբերակը Թուրքիայի կամ Իրաքի տարածքով տարանցումն է:







































