ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունների ղեկավար Վալերի Ամոսը Սիրիայում է, որտեղ հանդիպել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, այնուհետև մեկնել է Հոմս: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչին:
«Նա հենց նոր ավարտել է բանակցությունները ԱԳՆ-ում և այժմ շարժվում է դեպի Հոմս»,- ասել է Էլիզաբեթ Բիրսը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սիրիայի իշխանությունները հրաժարվեցին մուտքի այցագիր տրամադրել Ամոսին, սակայն օրեր առաջ այդ որոշումը վերանայվեց:







































