Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, լատվիացի հայտնի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսն այսօր նշում է իր 75-ամյակը: Հոբելյանը մաեստրոն կնշի ընտանիքի հետ, իսկ հունվարի 16-ին կմասնակցի Ռիգայում իր հոբելյանին նվիրված համերգին:
Ռայմոնդ Պաուլսը ծնվել է 1936 թ.: Սովորել է Էմիլ Դարզինշի անվան երաժշտական դպրոցում, ապա` Ռիգայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում: 1964-1971 թթ. ղեկավարել է Ռիգայի պետական ֆիլարմոնիայի էստրադային նվագախումբը: 1972 թ. հիմնել է «Մոդո» էստրադային համույթը:
Ալլա Պուգաչովայի համար նա գրել է սուպեր հիթ դարձած «Маэстро», «Старинные часы», «Миллион алых роз», «Без меня» երգերը: Մաեստրոն աշխատել է նաև Վալերի Լեոնտևի, Լայմա Վայկուլեի և այլ էստրադային աստղերի հետ:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Պաուլսը Լատվիայի մշակույթի նախարարն էր, իսկ 1999 թ. իր թեկնածությունն էր առաջադրել նախագահի պաշտոնին:








































