Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չժիգան Չենը անցյալ տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաղարժի սեյսմոլոգիալան տվյալները վերածել է աուդիոձայնագրության և տեղադրել Youtube-ում: Պրոֆեսորի և նրա երաժշտության համահեղինակների աշխատանքը հրապարակվել է Seismological Research Letters ամսագրում:
Երկրաշարժի ձայնը լսելու համար սեյսմոլոգները բարձրացրել են երկրի ընդերքի տատանումների ձայնագրությունների արագությունը՝ դրանց հաճախականությունը մոտեցնելով ձայնային տատանումներին: Էպիկենտրոնի մոտ արված ձայնագրության մեջ կարելի է լսել հզոր հարվածը և դրան հաջորդած հետցնցումները, որոնք հիշեցնում են պայթող պոպ-կորնի ձայն: Լսվում է, թե ինչպես է ժամանակի հետ փոխվում սեյսմիկական տատանումների հաճախականությունը:
Կալիֆոռնիայում արված ձայնագրություններում էպիկենտրոնից հազար կիլոմետր հեռավորության վրա սկզբում հնարավոր է լսել ճապոնական երկրաշարժի ձայնը: Այնուհետև դրանք փոխարինվում են բարձր հաճախականության աղմուկի:
Հիշեցնենք. 2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժեղն էր Ճապոնիայի պատմության մեջ:








































