Thursday, 04 06 2026
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին

ԼՂ բանակցային սեղանին խաղաղության համաձայնագի՞ր է դրված

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն են տարածել, որում ամփոփելով տարածաշրջանային այցի արդյունքները` ուշագրավ մի տեղեկություն են բացահայտել:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշել են, որ մարտի 2-6-ին այցելել են Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու, հանդիպումներ են ունեցել Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Այնուհետև համանախագահները հայտնում են, որ կողմերին ներկայացրել են հունվարի 23-ին Սոչիում Մեդվեդևի, Սարգսյանի ու Ալիևի կողմից արված համատեղ հայտարարության իրագործման պլանը: «Հենվելով հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու պատրաստակամության վերաբերյալ երկու երկրների նախագահների արած հայտարարության վրա՝ համանախագահները կողմերին առաջարկներ են արել՝ կապված համապարփակ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքների շարունակման հետ»,- նշել են համանախագահները: Նրանք հայտնում են նաև, որ պլանավորել են մարտի 22-ին մեկնել Վիեննա՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդին իրազեկելու համար:

Այսպես, թերևս առաջին անգամ իրենց հայտարարության մեջ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ամրագրում են համապարփակ խաղաղության համաձայնագրի աշխատանքների մասին: Այսինքն` կարգավորման հիմնարար սկզբունքները չհամաձայնեցված` համանախագահները խոսում են խաղաղության համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների մասին: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներ սկսելու պահանջը մի քանի անգամ հնչեցրել է պաշտոնական Բաքուն` ի դեմս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի: Եվ հիմա փաստորեն, համանախագահների հայտարարությունը հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, որ բանակցությունների սեղանին է նաև խաղաղության համաձայնագիրը: Սա ինքնին ուշագրավ հանգամանք է, այն բանակցային գործընթացում ի հայտ եկող մի նոր հանգամանք է, և դեռ պետք է փորձել հասկանալ, թե ինչի արդյունքում են համանախագահները համաձայնել Բաքվի պահանջներին: Քիչ չեն նաև հարցերը` ո՞ւր մնացին հիմնարար սկզբունքները, դրանք այլևս քննարկման առարկա չե՞ն, կամ ինչպե՞ս են առանց հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու կողմերը աշխատելու խաղաղության համաձայնագրի վրա…

Ուշագրավ է, որ երեկ պաշտոնական Բաքուն կարծես չի թաքցրել իր դրական վերաբերմունքը բանակցային գործընթացի նոր նրբերանգների նկատմամբ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, որոնց առնչությամբ իրենց գնահատականներն են տվել համանախագահները: Այնուհետև Է. Մամեդյարովը հավելել է, որ արդեն իսկ կան մի շարք նոր առաջարկներ, և նպատակահարմար է անցկացնել նոր հանդիպում. «Ռուսաստանում արդեն իսկ տեղի են ունեցել ընտրություններ, Ֆրանսիայում դրանք տեղի կունենան ապրիլին, Հայաստանում՝ մայիսին, ԱՄՆ-ում՝ նոյեմբերին: Սակայն այդ ամենը չի նշանակում, որ պետք է սառեցնել բանակցային գործընթացը: Մենք կշարունակենք դրանք: Հավանաբար, հաջորդ ամիս նույնպես տեղի կունենա հանդիպում համանախագահների հետ, որի ժամանակ կքննարկվեն հակամարտության կարգավորման սկզբունքները: Դժբախտաբար, մի շարք սկզբունքներ չենք կարողանում համաձայնեցնել Հայաստանի հետ: Մենք տվյալ ուղղությամբ կշարունակենք մեր աշխատանքները և ընտրություններից հետո կարող ենք հասնել առաջընթացի»:

Ինչպես նկատում ենք, ԱԳ նախարարը դարձյալ շեշտել է փակուղային իրավիճակը` «մի շարք սկզբունքների շուրջ», թերևս նպատակ ունենալով մեկ անգամ ևս ֆիքսել դրանց` Բաքվի համար անընդունելի ու կարգավորման հասնելու համար` անհեռանկարային լինելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում