Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ ֆրանսիական France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում ներգաղթյալների թիվը շատ մեծ է, իսկ նրանց ինտեգրման աշխատանքներն օրեցօր անբավարար են դառնում:
Սարկոզին կրկին վերահաստատել է իր այն հայտարարությունը, համաձայն որի՝ անհրաժեշտ է երկու անգամ կրճատել ներգաղթյալների քանակը Ֆրանսիայում: Նա այս քայլին կդիմի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո: Սարկոզին նշել է, որ պետությունն ի վիճակի չէ նման քանակի ներգաղթյալներին ապահովել բնակարանով, աշխատանքով և դպրոցներով:
Վերջում Սարկոզին հավելել է, որ այս հարցը որոշակի լուծում կստանա, եթե ներգաղթյալները նպաստ սկսեն ստանալ Ֆրանսիայի տարածքում 10 տարի բնակվելուց հետո:









































