Շվեդիայի ընդդիմությունը պահանջել է հետաքննել հաղորդագրությունն այն մասին, որ շվեդական կառավարությունը գաղտնի կերպով մասնակցում է Սաուդյան Արաբիայում ռազմական գործարանի կառուցմանը:
Կանաչների կուսակցությունը հայտարարել է, որ Շվեդիան չի կարող սատարել բռնապետական վարչակարգին, և խորհրդարանական հանձնաժողովից պահանջել է ստուգել երկրի պաշտպանության նախարարության աշխատանքը:
Պաշտպանության նախարարության մի քանի նախկին աշխատակիցներ ԶԼՄ-ներին հայտնել էին, որ Սաուդյան Արաբիան գործարանի կառուցումը սկսել է դեռևս 2007 թվականին:









































