Հայտնի նկարիչների, դիզայներների կողմից ստեղծված ավելի քան 200 զատկի յուրատեսակ ձվեր կմասնակցեն մեծ «որսի», որը սկսվել է Լոնդոնում՝ փետրվարի 21-ին:
Faberge Big Egg Hunt–ը նախատեսում է հավաքել 2 միլիոն ֆունտ սթեռլինգ՝ Elephant Family, Action for Children կազմակերպությունների համար բարեգործությունններ իրականացնելու նպատակով:
Ձվերի դիզայնի պատրաստմանը մասնակցել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Վիվիեն Վեստվուդը, Չապմեն եղբայրները, Զանդրա Ռոուդսը, Պոլլի Մորգանը, Ռոբ Ռայանը և այլոք:
Ձվերը կպահվեն քաղաքի տարբեր անկյուններում, «որսորդներին» կտրվեն հուշումներ, թվեր: Որոնումների համար տրվել է 40 օր, այսինքն՝ այնքան, որքան տևում է Մեծ Պահքը: Նա, ով կգտնի ամենաշատ ձվերը, հնարավորություն կստանա, որպես մրցանակ, շահել ոսկե ձու` զարդարված ադամանդներով:
Իսկ թաքնված ձվերից մեկը հնարավորություն ունի մտնել Գինեսի ռեկորդների գրքի մեջ` որպես աշխարհի ամենթանկարժեք շոկոլադե ձու՝ առանց թանկարժեք զարդերի: Այս քաղցր հրաշքը պատրաստել է հայտնի բրիտանացի շոկոլադագործ Ուիլյամ Կերլին: Նա օգտագործել է այնպիսի բաղադրամասեր, ինչպիսին է, օրինակ, իտալական էլիտար Tuscan Amedei մուգ շոկոլադը և ճապոնական Japanese Wasabi շոկոլադը։
Այն բանից հետո, երբ բոլոր ձվերը կգտնվեն, դրանք կվաճառվեն աճուրդով:
Ակնկալվում է, որ զատկային զվարճանքին այս տարի շատ թվով մարդիկ կմասնակցեն:











































