Աֆղանստանի հյուսիսարևելյան Բադահշան մարզում ձնահյուսքի հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, ևս մի քանի մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ձնահյուսքը գլորվել է Տաջիկստանին սահմանակից բնակավայրերից մեկի վրա:
Ձմռանը ձնահյուսքերը մեծ վտանգ են ներկայացնում Աֆղանստանի մի շարք շրջանների համար: Այսպես, 2010թ. փետրվարին Սալանգի լեռնանցքում ձնահյուսքի հետևանքով զոհվեցին շուրջ 170 մարդիկ: