Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ

ԱԱԾ-ն կմիջամտի՞ նախընտրական գործընթացներին

Օրերս Երևանում հայտնաբերված խոշոր զինապահեստի գործի քննությունը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը: Ինչպես հայտնի է, Երևանում հայտնաբերվել էր անօրինական զենքի խոշոր պահեստ, որի տերն էլ, ինչպես պարզվեց, ՀՅԴ անդամ է: Ընդ որում, հատկանշական է այն, որ Դաշնակցության լիդերները ընդունեցին այդ փաստը, և նաև չփորձեցին, այսպես ասած, ներկայացնել իրավիճակը այնպես, թե զինապահեստի տերն ընդամենը դաշնակցական է, ինչպես որ, ասենք, կարող էր նաև դաշնակցական չլինել: Այսինքն՝ ՀՅԴ լիդերները չխուսափեցին նրա համար բարոյական պատասխանատվությունից, թեև առայժմ սպասում են նախաքննության ավարտին:

Դա կարող է մի կողմից խոսել ՀՅԴ լիդերների իսկապես գնահատելի արարքի մասին, երբ նրանք դժվարության մեջ չեն լքում իրենց կուսընկերոջը, մյուս կողմից էլ հուշել այն մասին, որ ՀՅԴ լիդերներից ոմանք կարող են այդ գործում ունենալ մտավախություններ, ինչն էլ նրանց ստիպում է աչալուրջ լինել և չլքել իրենց բացահայտված կուսակցին, միգուցե նաև այն պատճառով, որ լքված լինելու դեպքում նա կարող է անցանկալի տեղեկություններ հաղորդել ինչ-որ մարդկանց մասին:

Այդ ամենն, իհարկե, ենթադրություններ են, իսկ առայժմ փաստն այն է, որ ՀՅԴ լիդերները, ի պատիվ իրենց, չեն լքում և չեն փորձում ձեռքները լվանալ իրենց կուսակցից: Սա՝ ի միջի այլոց: Իսկ ամենահետաքրքիրը հենց այն փաստն է, որ գործը ոստիկանությունից փոխանցվում է ԱԱԾ-ին, ինչը նշանակում է, որ այն բոլորովին այլ՝ ավելի լայն ընդգրկում է ստանում: Կամ ունի ավելի լայն ընդգրկում, և իշխանությունը հենց դրա համար էլ գործը փոխանցում է ԱԱԾ-ին, կամ էլ իշխանությունը պարզապես պատրաստվում է Դաշնակցության հանդեպ «Դրո-2» գործ սկսել նախընտրական շրջանին ընդառաջ:

Ի դեպ, հետաքրքիր է հիշել, որ «Դրո-1» գործի ժամանակ Ազգային անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանն էր: Երկու դեպքում էլ՝ թե այն դեպքում, երբ գործն իսկապես ունի ավելի լայն սահման և պահանջում է ԱԱԾ հնարավորությունների կիրառում, թե այն դեպքում, երբ իշխանությունը պատրաստվում է այդպիսի սահման հաղորդել գործին, իրավիճակը, միևնույն է, բավական հետաքրքիր է: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչի համար է պետք այդ ամենն իշխանությանը: Դա նախընտրական շոուի մի մա՞սն է դառնալու, որի դերակատարությունը համաձայնել է ստանձնել նաև Դաշնակցությունը՝ խորհրդարանական 5 տոկոսի արգելքը հաղթահարելու պայմանով, թե՞ իշխանությանը իսկապես մտահոգում են ՀՅԴ-ական որոշ ծրագրեր, որոնք բավական լուրջ հանգրվանի են հասել և պահանջում են արդեն լայնամասշտաբ կանխարգելիչ միջոցառումներ:

Այս իմաստով հետաքրքիր էր, որ զինապահեստի հայտնաբերումը հաջորդեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ն կամավորականներ է հավաքագրում արդար ընտրության համար անվախ ու անկաշառ պայքարելու նպատակով: Ի դեպ, պետք չէ բացառել նաև այն հանգամանքը, որ ՀՅԴ-ական զինապահեստի հայտնաբերման գործը ԱԱԾ-ին փոխանցելը նպատակ ունի ընդամենը նախընտրական փուլում ներքաղաքական գործընթացի մեջ որոշակիորեն ներգրավել ԱԱԾ-ին՝ գործընթացում իշխանության համար անցանկալի զարգացումները ժամանակին բացահայտելու և կանխարգելելու, ընդհանուր գործընթացը հնարավոր, այդ թվում և՝ ներիշխանական ճամբարից հնարավոր սադրանքներից զերծ պահելու համար:

Եվ գուցե այդ նպատակների համար ԱԱԾ ներգրավվածությանը կամ, այսպես ասած, ակտիվ մասնակցությանը, իհարկե՝ դե ֆակտո, ոչ թե դե յուրե, «մի փոքր» լեգիտիմություն կհաղորդի հենց այն, որ ԱԱԾ-ն զբաղված է զինապահեստի խոշոր գործի քննությամբ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում