2011 թ . մարտին Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև սկսված բախումներին զոհ է գնացել ավելի քան 9000 մարդ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի UNISAT արբանյակային հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, հաղորդագրության մեջ ասվում է, որ այս տվյալներն այնուամենայնիվ հիմնված չեն բաց աղբյուրների վրա և հնարավոր չէ տեղում ստուգել:
Գործակալությունը նշում է, որ սիրիացի փախստականների ճամբարներ են ստեղծվել Թուրքիայի և Լիբանանի սահմանամերձ շրջաններում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնել էր, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում Լիբանան է փախել ավելի քան 2000 սիրիացի: