Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ՀԱԿ-ը իր գերխնդիրը չի կատարել. Սամվել Հարությունյան

ՀԱԿ-ը իր գերխնդիրը չի կատարել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, 1992-94թթ. Գորիսի քաղաքապետ, ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ներկայացնելով օրեր առաջ ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուց հրաժարվելու դրդապատճառները:

Հիշեցնենք, որ ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուց հրաժարվել էին «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը, Սոս Գիմիշյանի, Գառնիկ Մարգարյանի և Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունները:

Ասուլիսի բանախոս Ս. Հարությունյանը ընդգծեց՝ խոսելու է միայն իր անունից: Նա մանրամասնեց, որ երեքուկես տարի, իբրև նախաձեռնության ներկայացուցիչ, մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի նիստերին, անդամակցել քաղխորհրդին, սակայն այլևս չի անդամակցում:

«ՀԱԿ կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությամբ նշվել էր, որ քաղաքական ուժերից չորսը հրաժարվել են ընդգրկվել ընտրական ցուցակում: Հաղորդագրության մեջ նշված չէր պատճառը: Եթե մեկ նախադասությամբ ասեմ՝ հրաժարվել ենք գլխավորապես ՀԱԿ մարտավարության և ռազմավարության շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով՝ համամասնական ցուցակի կազմման սկզբունքի վերաբերյալ:

Վերջին տարիներին քաղխորհրդի նիստերն անցել են շատ բուռն: Ցավոք, նիստերին հնչած շատ լուրջ առաջարկներ համապատասխան ուշադրության չեն արժանացել։ ՀԱԿ հռչակագրում ամրագրված կետերից միայն մեկն է կատարվել՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, իսկ գերխնդիրը՝ արտահերթ ընտրությունների պահանջը, չի կատարվել»,- մեկնաբանեց բանախոսը՝ հավելելով, որ ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստի բուռն քննարկումները շարունակվել են նաև նեղ շրջանակներում՝ թե՛ մարտավարության, թե՛ համամասնական ցուցակի վերաբերյալ:

Ըստ նրա՝ այս հարցերի հետ կապված 13 ուժեր եկել էին փոխհամաձայնեցված տարբերակի: Նա ցավով նշեց, որ ՀԱԿ-ի կողմից վիժեցվեց կոնսենսուսի հասնելու իրենց ձգտումը:

Անդրադառնալով մարտիմեկյան հանրահավաքին՝ Ս. Հարությունյանն ասաց, որ դրան պետք էր նախապատրաստվել լավագույն ձևով: Նա տեղեկացրեց, որ պատրաստել էր հայտարարության նախագիծ, որով հանրահավաքի ժամանակ պետք է հաստատվեր, որ մարտի 9-ին, ժամը 16:00-ից, Ազատության հրապարակը նորից պետք է դառնա բարոյական օազիս և ոգեղեն խոյանքի էպիկենտրոն, հանդուգն վճռականությամբ կոփի բաղձալի հաղթանակ և օր առաջ հասնի Մարտի 1-ի արյունով արբեցած Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորմանը և ՀՀ նախագահական արտահերթ և ՀՀ ԱԺ օրինակելի ընտրությունների անցկացմանը:

Այս նախագիծը չի ընդունվել, որը չի գոհացնում Սամվել Հարությունյանին, և նա այժմ ՀԱԿ քաղխորհրդի անդամ չէ և կմասնակցի միայն հանդուգն գործողությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում