ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին խորհուրդ է տալիս բանավեճերի ժամանակ «պորտից ներքև չիջնել»: Նման արտահայտություն նա արեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ակնարկելով, որ իր ընդդիմախոսը լավ կանի՝ տնտեսական բնույթի հարցերի շուրջ չվիճի իր հետ, ինչպես նաև, չբանավիճի հարկային դաշտին առնչվող հարցերի շուրջ, թե չէ «կկորի»:
Զգուշացմանն ի պատասխան՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Որտեղ էլ հարվածելու լինեմ, ցավոտ է լինելու, քանի որ իշխանությունների խոցելի տեղերը շատ են»:
ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ տվեց զերծ մնալ քննադատություններից և դրանք շարունակել ընտրություններից հետո՝ միաժամանակ նկատելով, որ ինքը գիտակցում է՝ ընդդիմությունը սուր հայտարարություններով ցանկանում է ընտրություններից առաջ դիվիդենդներ շահել:











































