Opel Ampera էլեկտրական մեքենան արժանացել է եվրոպական հեղինակավոր «Տարվա ավտոմեքենա» մրցանակին: Մեքենան, որն ունի 500 կմ վազք արագություն, զբաղեցրել է առաջին տեղը՝ ըստ քվեարկության, որին մասնակցել է 59 պրոֆեսիոնալ լրագրող 23 եվրոպական երկրներից:
Ձայների վերջնական հաշվարկը տեղի է ունեցել այսօր Palexpo ցուցահանդեսային կենտրոնում:
2-րդ տեղն է զբաղեցրել Volkswagen Up մակնիշի ավտոմեքենան, իսկ 3-րդը՝ Ford Focus-ը:
Բացի այս մեքենաներից, հեղինակավոր մրցույթի, որն անցկացվում է ամեն տարի 1964 թվից, եզրափակիչ փուլում էին հայտնվել նաև հետևյալ մակնիշի ավտոմեքենաները՝ Range Rover Evoque, Citroеn DS5, Toyota Yaris:
Հանրության համար սալոնը կբացվի մարտի 8-ին և կաշխատի մինչև մարտի 18-ը,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը:







































