Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Ադրբեջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը և բանակցային գործընթացի հեռանկարները։
Ակնկալվում է, որ այսօր համանախագահներին ընդունելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:







































