«Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով Ռաֆայել Իշխանյանի դստեր` Վարդուհի Իշխանյանի խնդրանքին, որոշել է երևանյան դպրոցներից մեկն անվանակոչել Ռաֆայել Իշխանյանի անունով»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Քննարկվող հինգ դպրոցներից ընտրությունը կանգ է առել թիվ 151-ի վրա` Աջափնյակում, որտեղ հայերենի դրվածքը բավականին լավ է, և ամոթալի չէ այդ դպրոցը կոչել մեծ հայագետի անունով: Այս դպրոցն է ընտրվել նաև այն պատճառով, որ այն մոտ է Իշխանյանների տանը, և Ռ. Իշխանյանի այրին ու զավակները կարող են հաճախ այցելել դպրոց:
Անվանակոչության գործընթացն արդեն սկսված է, առաջիկայում Երևանի ավագանին կքննարկի և հավանություն կտա այս նախագծին»:









































