Գերմանիայի կառավարությունն այսօր ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեկնաբանությունն այն մասին, որ «ավելի լավ է բռնապետ լինել, քան միասեռական», որն ուղղված էր Գերմանիայի արտգործնախարարին, առավել բացահայտորեն է ներկայցնում Բելառուսի նախագահի բռնապետ լինելը:
Associated press-ը գրում է, որ մեկնաբանությունն արվել էր այն բանից հետո, երբ արտգործնախարար Գիդո Վեստերվելեն անցած շաբաթ քննադատել էր Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը` Լուկաշենկոյի կառավարությունն անվանելով «Եվրոպայի վերջին բռնապետությունը»:
Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակն ասել է, որ փաստորեն Լուկաշենկոն չի հերքել Վեստերվելեի ասածներն ու ինքն իրեն բռնապետ է անվանել, ինչը հետաքրքիր փաստ է։











































