Այսօր, ժամը 15.00-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական կենտրոնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1930 թ. ծնված Վ. Սիմոնյանի դին:








































