Հարցին, թե ի՞նչն է ավելի շատ գրավում կանանց մեջ` արտաքի՞նը, թե՞ ինտելեկտը, տղամարդիկ պատասխանում են տարբեր կերպ: Ամերիկացի սոցիոլոգները հարցում են անցկացրել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում` ի՞նչն է նրանց համար կարևոր` կրծքի չա՞փը, թե՞ բարձր IQ-ն,- գրում է Newslite-ը:
Հարցմանը մասնակցել է 15-25 տարեկան ամերիկացի ու եվրոպացի 1 144 կին: Սոցիոլոգները ցանկացել են պարզել` ինչը, ըստ աղջիկների, իրենց մեջ պետք է գրավի տղամարդկանց, և ինչ զոհողությունների են ի վիճակի դիմել նրանք` տղամարդկանց ուշադրությանն արժանանալու համար: Հարցման արդյունքները, մեղմ ասած, անսպասելի են եղել:
Հարցախույզին մասնակցածների ավելի քան 41 տոկոսը պատասխանել է, որ կրծքի չափն իրենց համար կարևոր է ինտելեկտից:
Նրանք վստահ են, որ IQ-ի բարձր ցուցանիշով տղամարդկանց հնարավոր չէ գերել: Հարցվածների 24 տոկոսը, որոնք իրենց արտաքինը բարձր են գնահատում ինտելեկտից, հայտարարել են, որ իրենք շատ ավելի երջանիկ կլինեին, եթե իրենց կուրծքը ավելի մեծ լիներ, քան իրականում է:
Շատերն էլ ասել են, որ դեմ չեն «զոհաբերել իրենց ուղեղը» հանուն կրծքի մեծացման, իսկ մյուսները հայտարարել են «հիմարանալու» ցանկության մասին` հանուն բարետես կազմվածքի:
Ընդ որում` հարցվածների 57 տոկոսը կարծում է, որ կանանց մեջ տղամարդկանց ավելի գերում է արտաքինը, քան բարոյական չափանիշները, խելքն ու մյուս հատկանիշները, իսկ 43 տոկոսն էլ համոզված է, որ IQ-ն աղջկա համար պակաս կարևոր չէ, ու պետք չէ այն զոհաբերել:
Սոցոլոգների կարծիքով` հարցման արդյունքները վկայում են «սնդուսափայլ քարոզչության» երկակի ազդեցության մասին։ Մի կողմից` տղամարդկանց դուր են գալիս գովազդային պաստառներից իրենց ժպտացող աղջիկները, մյուս կողմից` ֆոտոմոդելի արտաքինից հեռու տեսք ունեցող աղջիկները մտածում են, թե ոչ ոքի դուր չեն գա:
Սոցիոլոգներն աղջիկներին խորհուրդ են տալիս իրենց սիրել այնպիսին, ինչպիսին կան և չփորձել հարմարվել այլոց ճաշակին ու թելադրանքին:









































