ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները չի կարող անվանել «ո՛չ ազնիվ և ո՛չ էլ արդար»:
«Դեռ երբեք նման այլանդակություն չէր եղել… կեղտոտ, ցինիկ՝ տեղեկատվության տեսանկյունից: Եվ այս բոլոր լկտիությունները ծածկում էին իրավապահ մարմինները»,- հայտարարել է նա:
Նախնական տվյալներով՝ Զյուգանովը երկրորդ տեղում է: ՌԴԿԿ առաջնորդը հավաքել է ձայների 18 %-ը, իսկ Պուտինը` 59 %–ը:
Ըստ Զյուգանովի՝ արդար ընտրությունների նախապայմաններից է իշխանության և ընդդիմության երկխոսությունը: Նա հիշեցրել է, որ Պուտինն ընդդիմության թեկնածուների հետ բանավեճերին չի մասնակցել:









































