Սիրիայի Հոմս քաղաքում նոր հարձակումներ են սկսվել այն ժամանակ, երբ «Կարմիր խաչ»-ը փորձում էր մտնել քաղաք և օգնություն ցուցաբերել հազարավոր մարդկանց` չնայած կառավարական ուժերի զգուշացումներին:
Associated Press-ը տեղեկացնում է, որ բացի Բաբ Ամրո թաղամասից՝ Սիրիայի կառավարական ուժերը շաբաթ օրը հարձակվել են այլ թաղամասերի վրա ևս: Ակտիվիստների փոխանցմամբ՝ հարձակումն իրագործվել է հենց այն թաղամասերում, որտեղ տեղափոխվել էին Բաբ Ամրոյի բնակիչները:
Ըստ սիրիական կառավարության՝ Բաբ Ամրոյում իրենք պայքարում են զինված հանցավոր խմբերի դեմ: Բաբ Ամրոն դարձել է նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ 11 ամիս առաջ սկսված ապստամբության խորհրդանիշը: Այդ 11 ամիսների ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 7500 մարդ: