Իրաքի իշխանությունները հավելյալ միջոցներ են ձեռնարկել` ուժեղացնելու համար վերահսկողությունը Սիրիայի հետ սահմանի վրա, որը ձգվում է մոտ 600 կմ: Բաղդադը «գործողություններ է իրականացրել, որոնք ուղղված են սահմանի վերահսկողության մեծացմանը»:
Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին ընդգծել է Սիրիայի հետ սահմանի վերահսկողության կարևորությունը` Իրաքին սպառնացող ցանկացած գործողության հակազդեցություն ցուցաբերելու առումով:
Իրաքի վարչապետը նաև կողմ է Սիրիայում փոփոխություններին` առանց որոնց հնարավոր չի լինի կայունացնել իրավիճակը երկրում:
Նուրի Ալ-Մալիքի խոսքերով` Սիրիայի ժողովրդին պետք է ավելի շատ ազատություն տալ, ազգային միասնական կառավարություն ձևավորել և ազատ ընտրություններ անցկացնել ԱՊԼ-ի և ՄԱԿ-ի դիտորդների վերահսկողության ներքո: