Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շաբաթ օրը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմից կիրառվող զորքը, որի նպատակն է ճնշել ընդդիմադիրներին, իրականացնում է ռազմական հանցագործություններ:
«Սիրիական վարչակարգն ամեն օր մարդկության հանդեպ հանցագործություններ է իրականացնում»,- հայտարարել է Դավութօղլուն Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ ընդդիմության անդամների նկատմամբ կիրառվող բռնություններն օր օրի նվազեցնում են բանակցելու հնարավորությունները:
«Ես հստակ ասում եմ, որ բազում սպանություններից և հանցագործություններից հետո, որոնք կարելի է բնութագրել որպես ռազմական հանցագործություններ, սիրիական վարչակարգը փակում է երկխոսության տանող բոլոր դռները»,- ասել է թուրք նախարարը:








































