Ինչպես հաղորդում է Դուշանբեի տեղեկատվական Азия- Плюс գործակալությունը, այսօր առավոտյան Տաջիկստանում արգելափակվել են մի շարք ինտերնետային կայքեր, այդ թվում` Facebook սոցիալական կայքը:
Ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերություններից մեկն այսօր առավոտյան Տաջիկստանի կառավարության կապի ծառայությունից նամակ կամ բանավոր կարգադրություն է ստացել, ըստ որի «անհրաժեշտությունից ելնելով» պետք է արգելափակել մի քանի կայքեր:
Արգելափակվող կայքերը տարբեր են, սակայն երեք կայքեր պարտադիր են եղել բոլոր մատակարարների համար: Այդ կայքերն են` Facebook.com, Zvezda.ru, Tjknews.com:
Ներկա պահին ոչ բոլոր ընկերություններն են արգելափակել Facebook սոցիալական կայքը, իսկ Zvezda.ru կայքը, որում փետրվարի 28-ին Տաջիկստանի մասին նյութ էր հրապարակել, արգելափակել են բոլոր ընկերությունները:
Տաջիկստանի կառավարության կապի ծառայությունն առայժմ որևէ մեկնաբանություն չի տվել: