Thursday, 11 06 2026
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան

Մարդը մոտ օրերս պետք է գար օտպուսկ, ինքնասպանություն կգործե՞ր

Աբովյան քաղաքի Զոքանչի լեզու կոչվող ամենամեծ և երկար շենքի իններորդ հարկում այս օրերին սուգ է: Այստեղ են հավաքվել դեռ ինն ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամաս զորակոչված և փետրվարի 29-ի առավոտյան սպանված 19-ամյա զինծառայող Տիգրան Վարյանի մտերիմները, հարևանները և ընկերները:

Տիգրանի մահվան լուրը ցնցել է բոլորին: Հարևան Վիլսոնի աչքերի առաջ է մեծացել Տիգրանը, նրա խոսքերով՝ Տիգրանը համեստության տիպար էր, մեծերին հարգող, դաստիարակված տղա:

Երկու օր առաջ Տիգրանը խոսել է տնեցիների հետ, ասել, որ ամեն բան նորմալ է: Ի դեպ, մինչև Տիգրանի ծառայությունը, նույն «Եղնիկներում» ծառայել է նրա ավագ եղբարը՝ Յուրա Վարյանը: Վեց ամիս եղբոր հետ ծառայելուց հետո Յուրա Վարյանը զորացրվել է. «Քուրիկ ջան, հասարակ տրամաբանություն, մարդը, որը պետք ա մոտ օրերս գար օտպուսկ, ինքնասպանություն կգօրծե՞ր»,- ասաց ընկերներից մեկը. բոլորն էլ վստահ են, որ զինվորին խոշտանգել են բանակում:

Դասընկերներից Հովիկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցում Տիգրանը հարվածային է սովորել, ծառայության ավարտից հետո շատ ծրագրեր ուներ, մինչև բանակ գնալն ատամնատեխնիկի գործն էր սովորում, բայց բանակից վերադառնալուց հետո ոսկերչություն էր որոշել սովորել: Տիգրանը բանակում ծառայելու ընթացքում խոսել է ընկերոջ՝ Հովիկի հետ, ասել, որ ծառայությունը շատ լավ է ընթանում, դժգոհելու առիթ չունի. «Շատերը գնում են, չեն հարմարվում, բայց ինքը չի եղել, որ մի անգամ գոնե բողոքի»,- ասաց ընկերը՝ նշելով, որ դպրոցում Տիգրանն իր ամրակազմ կառուցվածքով ֆիզիկական դաստիարակության դասին մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել. «Մի անգամ դասից փախել էինք, տնօրենը եկավ, բոլորի վրա հատ առ հատ խոսում էր, հասավ Տիգրանին, տեսնեիք Տիգրանի կարմրությունը, բազուկի գույն»,- հիշեց ընկերը:

«Շենքի ամենավատ մարդն իսկ լավը կխոսի նրա մասին, որովհետև իսկապես անթերի էր: Էսօր իմ հարևանի երեխան է, աշունը, վաղն էլ իմն է գնալու, ի՞նչ ենք անելու, էս ի՞նչ է կատարվում, այս ի՞նչ բանակ եք պահում: Բոլոր բնակիչների կողմից եմ ասում՝ խելոք ընտանիք է, համեստ ընտանիք, հավեսով մարդիկ են, Տիգրանը անցնում անգամ ամաչում էր բարև տալ, այ այդքան համեստ երեխա էր, բոլորի կողմից սիրած հարգված ընտանիք է»,- նշեց հարևաններից Վահանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ, դիահերձման մասնակից Ռուբեն Մարտիրոսյանը նշել էր, որ նրան սպանել են, որ ոչ մի ինքնասպանություն չկա. երեխային ծեծել են, խոշտանգել, դրան էլ անմիջապես հաջորդել է մահը:

«Ցավոք Տիգրան Վարյանի սպանությունը հաստատեց, որ այդ զորամասում դժոխք է տիրում, ինչպես ՀՀ բոլոր զորամասերում, ստրկատիրական կարգեր են, զինվորներն այնտեղ ոչ թե հայրենիքն են պաշտպանում, այլ փորձում են իրենց կյանքը պաշտպանել և հաճախ դա չի հաջողվում»,- նշել էր փորձագետը՝ ավելացնելով, որ մասնակցելով դիահերձմանը հայտնաբերել են մարմնական վնասվածքներ Վարյանի մարմնի վրա, վնասվածքներ դեմքի տարբեր հատվածներում, քթի ձախ և միջին հատվածի շրջանում, միջնապատի շրջանում, վնասվածքներ բերանի աջ և ձախ շրջանում` շրթունքների կողքը, վնասվածքներ ծնոտի ներքևի հատվածում, հրազենային մուտքի վնասվածքից փոքր ինչ ներքև:

Մինչդեռ Տիգրան Վարյանի մահվան առիթով Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով է գործ հարուցվել (ինքնասպանության հասցնելը):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում