Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Պան Գի Մունը դեմ է Սիրիայի ընդդիմության հետագա ռազմականացմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դեմ է «Սիրիայի ընդդիմության հետագա ռամականացմանը» և կոչ է արել պաշտպանել Քոֆի Անանի միջնորդական առաքելությունը, հաղորդում է ITAR-TASS-ը:

Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմության հետագա ռազմականացումը ի վիճակի չէ լուծել երկրում շարունակվող ճգնաժամը:

Ելույթ ունենալով Գլխավոր Ասամբլեայի լիագումար նիստին՝ նա կոչ է արել միջազգային հանրությանը «շտապ միասնական դիրքորոշում մշակել՝ ստիպելու Սիրիայի իշխանություններին և մյուս բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը»:

Գլխավոր քարտուղարն իր խոսքում խիստ քննադատական արտահայտություններ է ուղղել Սիրիայի իշխանություններին, որոնք, նրա խոսքերով, «չեն կատարել իրենց պարտականությունները բնակչության պաշտպանության հարցում»:

Նրա խոսքերով՝ հենց «Սիրիայի իշխանությունների կողմից ուժի անհամաչափ կիրառումն է ստիպել մեծ հաշվով խաղաղ տրամադրված բնակչությանը որոշ դեպքերում զենք վերցնել»:

Ընդ որում, Պան Գի Մունը նշել է, որ «ընդդիմության կրակային ուժը, կարծես թե նվազագույնն է, համեմատած սիրիական բանակի կողմից օգտագործվող ծանր զենքի հետ»: Նա փաստել է, որ զինված ծայրահեղականները նույնպես օգտվում են ստեղծված իրավիճակից՝ իրենց նպատակներն առաջ մղելու համար հատկապես Դամասկոսում և Հալեպում:

Պան Գի Մունը նաև հաստատել է մի քանի օր առաջ իր տեղակալի բերած այն փաստերը, որ Սիրիայում մեկ տարվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 7500-ը:

Պան Գի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը ստիպել Սիրիայի իշխանություններին թույլատրել միջազգային կազմակերպության աշխատակիցներին մուտք գործել տուժած շրջաններ և օգնություն ցուցաբերել բնակչությանը: Նրա խոսքերով՝ հենց այդ խնդիրն է դրված Քոֆի Անանի վրա:

«Անանը կաշխատի այն ուղղությամբ, որ վերջ դրվի բռնությանը և մարդու իրավունքների խախտումներին, նպաստի Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում