Հայտնի երգչուհի Սելին Դիոնը չորս համերգ է հետաձգել Լոս Անջելեսում: Այս որոշումը նա ստիպված է եղել կայացնել՝ առողջական խնդիրների պատճառով:
Ինչպես տեղեկացնում է ANS PRESS-ը, բժիշկները ախտորոշել են վարակային հիվանդություն, որը հանգեցրել է ձայնալարերի բորբոքման: Բժիշկները երգչուհուն խորհուրդ են տվել մոտակա մի քանի շաբաթների ընթացքում խիստ անկողնային ռեժիմ պահպանել:
Դիոնը շատ է մտահոգվել կատարվածի համար: Նա հատկապես շատ է տխրել համերգները հետաձգելու պատճառով, քանի որ չի սիրում հիասթափեցնել մարդկանց: Համերգների կազմակերպիչներն արդեն երկրպագուներին տեղեկացրել են, որ կարող են վերադարձնել չկայացած համերգի տոմսերի գումարները:
Հայտնի կանադացի երգչուհի Սելին Դիոնը ճանաչում է ձեռք բերել հատկապես «Տիտանիկ» ֆիլմի համար գրված երգով:









































