Մարտի 1-ին` ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները Նոր-Արեշի 35-րդ փողոցից բերման են ենթարկել 1978թ. ծնված Կարեն Թադևոսյանին, որը ս.թ.փետրվարի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, Թադևոսյանը ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:









































