TRT Haber-ի փոխանցմամբ`Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Շանլըուրֆայի Հիլվան շրջանի դպրոցներից մեկում գրանցվել է զանգվածային թունավորում: Թունավորվել է միանգամից 250 երեխա:
Որպես թունավորման պատճառ է նշվում սնունդը՝ լահմաջոն և թանը, որն ուտելուց հետո երեխաների մոտ սկսվել է գլխապտույտ և որովայնի ցավեր: Թունավորված երեխաներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Տարվում է հետաքննություն:









































