«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը հակամարդկային է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը`խոսելով այսօր առաջին ընթերցմամբ ԱԺ ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի մասին: Նա նշեց, որ դա հակասում է մարդու իրավունքների սկզբունքներին:
«Ժողովրդին զրկում են իր իրավունքն իրացնելու հնարավորությունից, ժողովուրդն իրավունք ունի իրացնելու իր ինքնիշխանությունը, իսկ դրա դեմ կարող են հանել բանակը, որը հակամարդկային է»,- եզրափակեց իր խոսքը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Նախագծին կողմ են քվեարկել 67 պատգամավորներ` իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, դեմ` 1-ը։
«Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։









































