«Երկիր»-ին հասած տեղեկություններով՝ Աբովյան-Երևան կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» տրանսպորտային ընկերության տնօրեն, գործարար Արթուր Հարությունյանի՝ հայտնի Պալաչի թիկունքում կանգնած է նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Աժ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, ով, ի հեճուկս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, մտադիր է ամեն ինչ անել՝ իր «հովանավորյալին» Աբովյանի քաղաքապետ «դարձնելու» համար:
«Նշենք, որ ներկայումս Աբովյանի քաղաքապետը Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարո Գուլոյանը:
Ի դեպ, Ծառուկյանի և Պալաչի միջև ծագած հակասությունը, որը սկիզբ առավ դեռ այն ժամանակ, երբ Պալաչը, ով Ծառուկյանի մերձավոր շրջապատից էր, անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը և իր գագաթնակետին հասավ, երբ Ծառուկյանը որոշեց ավելացնել Աբովյան-Երևան անվճար ավտոբուսների թիվը, չի հանդարտվում: Խոսակցություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է ևս 40-ով ավելացնել անվճար ավտոբուսների թիվը»:









































