Ավստրիայում Մեծ Պահքի ժամանակ արդեն մի քանի տարի է, ինչ անսովոր ակցիաներ են անցկացվում:
Մարդկանց առաջարկել են թողնել իրենց մեքենաները ավտոտնակներում և օգտվել էկոլոգիապես առավել մաքուր փոխադրամիջոցներից, ինչպիսիք են, օրինակ, հեծանիվն ու գնացքը, կամ էլ պարզապես ոտքով քայլել:
Գաղափարն ունի նաև էկումենիկ բնույթ.
«ավտոմոբիլային պահքը» հետաքրքրում է ինչպես կաթոլիկներին, այնպես էլ բողոքականներին:
Ավստրիայի կաթոլիկ եկեղեցին կոչ է արել հավատացյալներին փոխել իրենց ապրելակերպը: Այս կոչին արձագանքել են ոչ միայն ավստրիացիները. Գերմանիայում, Լյուքսեմբուրգում և Բելգիայում հազարավոր մարդիկ որոշել են մասնակցել այս ակցիային:
Անցյալ տարի «ավտոպահքին» մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ,- տեղեկացնում է newsru.com-ը:








































