Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կուբայում անցկացված վիրահատությունից հետո չորեքշաբթի օրն առաջին անգամ խոսել է և ասել, որ իրեն շատ լավ է զգում ու արագորեն ապաքինվում է:
Associated Press-ը տեղեկացնում է, որ 57-ամյա նախագահը Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ բոլորին իր սերն է ուղարկում: «Մենք կապրենք և կվերականգնվենք»,- ասել է նախագահը` ավելացնելով, որ ապաքինումը բավականին արագ է ընթանում:
Չնայած վիրահատության վերաբերյալ այս հայտարարություններին, որոշ աղբյուրներ նշում են, որ Չավեսը հնարավոր է`պայքարում է կյանքի համար, ինչն էլ անհանգստությունների տեղիք է տալիս երկրի հետագա ղեկավարման առումով:







































