РБК-ի փոխանցմամբ՝ այսօր Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ավարտում է առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը:
ԿԸՀ-ն 22 թեկնածուներից գրանցել է չորսին. Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեի նախկին պետ Լեոնիդ Տաբիլովին, նախագահին կից մարդու իրավունքների հարցերով լիազոր Դավիթ Սանակոևին, Ռուսաստանում Հարավային Օսիայի դեսպան Դմիտրի Մեդոևին և կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևին:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում կրկնակի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 25-ին: 2011 թվականի նոյեմբերի 27-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ընտրախախտումների պատճառով չեղյալ էր հայտարարվել Հարավային Օսիայի Գերագույն դատարանի կողմից:








































