«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ Սամվել Թադևոսյանը համալրել է ՕԵԿ շարքերը:
«Ավելին, նա տեղ է գտնելու ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում: Նույն աղբյուրների փոխանցմամբ` ՕԵԿ ցուցակում Թադևոսյանին հաջողվել է տեղ գրավել` շնորհիվ իր ֆինանսական կարողությունների: Բանն այն է, որ Թադևոսյանը թեև չերևացող, սակայն մեծահարուստ բիզնեսմեն է, նրան է պատկանում Հայաստան լամինանտ ներկրելու մենաշնորհը: Ու հիմա իր եկամուտների մի մասը նա ուղղելու է հարազատ կուսակցության գանձանակ»,- ապա թերթը հավելում է.
«ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանն այս առնչությամբ ասաց, որ ՕԵԿ համամասնական ցուցակը դեռ չի քննարկվել: Ինչ վերաբերում է Թադևոսյանին, ապա Աբրահամյանի խոսքերով` նա զբաղեցնում Է ՕԵԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը»:









































