ԱՄՆ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին երեքշաբթի երեկոյան բավականին բարդ պայքարում հաղթանակ է տարել Միչիգանի նախնական ընտրություններում:
ABC News-ը հաղորդում է, որ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը նաև հաղթանակ է տարել Արիզոնայում: Միչիգանում պայքարը բավականին լարված էր Ռոմնիի և Ռիք Սանտորումի միջև, որտեղ վերջինս կարող էր խայտառակ պարտության մատնել Ռոմնիին մի նահանգում, որտեղ Ռոմնին է ծնվել, և որտեղ նրա հայրը հայտնի նահանգապետ է եղել:
Մյուս երկու թեկնածուները` Նյութ Գինգրիչն ու Ռոն Փոլը, վերոնշյալ երկու նահանգներում էլ էական արդյունքներ չեն ունեցել:







































