Համաշխարհային բրենդների հայաստանյան ներկայացուցիչներն իրականացնում են միանգամայն այլ գնային և մարկեթինգային քաղաքականություն: Միևնույն ապրանքատեսակները շատ ավելի թանկ են հայաստանյան խանութներում, քան այլ երկրներում: Ըստ բրենդային խանութների մենեջերների` կոնկրետ երկրում ապրանքատեսակների գները որոշում են տվյալ երկրի բնակչության սոցիալական վիճակին համապատասխան: Ստացվում է, որ ավելի լավ կենսամակարդակ ունենք, քան, ասենք, Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան: Տեղական ներկայացուցչությունների կատարած զեղչերը որոշվում են կենտրոնական գրասենյակների կողմից: «Մենք չենք որոշում զեղչերի չափը: Մեզ կենտրոնից տեղեկացնում են` երբ և ինչ չափի զեղչ անենք»,- ասում է երևանյան բրենդային խանութներից մեկի մենեջերը: Սակայն տարբեր ներկայացուցչություններում զեղչերը երբեք նույնը չեն. մեզ մոտ զեղչեր ու ակցիաներ շատ քիչ են լինում:









































