ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարող է համարվել պատերազմական հանցագործ:
Associated Press-ը գրում է, որ այսօր սենատոր Լինդսի Գրահամը Քլինթոնին հարցրել է Սիրիայի մասին, որտեղ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, 11 ամիսների ընթացքում 7500-ից ավել մարդ է մահացել:
Այն հարցին, թե արդյոք Ասադը պատերազմական հանցագործ է, թե՝ ոչ, Քլինթոնը պատասխանել է, որ նա կարող էր պատկանել այդ կատեգորիային: Քլինթոնը, սակայն, չի խոսել այն մասին, որ Ասադին հարկավոր է դրա համար մեղադրանք ներկայացնել, քանի որ դա կարող էր ավելի հետաձգել իշխանությունից նրա հեռանալը:
Գրահամն ու Հանրապետական կուսակցության այլ սենատորներ առաջարկում էին զինել Սիրիայի ընդդիմադիրներին։









































